Բյուջեի կատարողականի քննարկումները հետաձգվեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում հունիսի 2-ից պետք է մեկնարկեր ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագծի կատարողականի քննարկումները: Դրան զուգահեռ մայիսի 26-ից մեկնարկել է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը և ոչ աշխատանքային օրերի, ինչպես նաև հագեցած օրակարգի պատճառով այն երկար  է տևելու՝ շարունակվելով նաև հաջորդ շաբաթ: Բացի այդ, այս հերթական քառօրյայի ավարտից հետո պետք է գումարվի նաև արտահերթ նստաշրջան՝ կառավարության օրակարգով:

Եվ ահա, որոշում է կայացվել հունիսի 2-ի փոխարեն որոշում է կայացվել բյուջեի կատարողականի քննարկումները սկսել հունիսի 5-ին: Եվ հենց առաջին օրն էլ՝ հունիսի 5-ին պետք է Ազգային ժողով գա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենա, ներկայացնի 2019 թվականի բյուջեի կատարողականը: Այնուհետև քննարկումները կշարունակվեն ոլորտ առ ոլորտ և յուրաքանչյուր գերատեսչության ղեկավար պետք է ներկայացնի հաշվետվությունը, այնուհետև պատասխանի լրագրողների հարցերին:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս