![](https://armlur.am/wp-content/uploads/2011/09/30//10528.jpg)
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հրապարակայնորեն ֆուտբոլ է խաղացել, հայտարարելով` ծիծաղելով տարածված այն լուրերի վրա ,որ իր առողջական վիճակը շատ վատ է ,-գրում է Wdaily -ն: Հիշեցնենք, որ նախօրեին լուրեր էին տարածվել, որ նա գտնվում է ծայրաստիճան ծանր վիճակում: Նա առավոտյան հայտնվել է հանրության աչքին եւ ասել .”Ահա եւ ես, լավագույն մարզավիճակում”:Չավեսն ասել է, որ վճռականորեն բռնել է առողջացման ուղին ու սկսել է քաշ հավաքել երեք ամիս առաջ կատարված քաղցկեղի հեռացման վիրահատությունից հետո: