ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսական զորքերը դեռ երեկվանից էին Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 10-ի գիշերը Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունների կետերից մեկը տարածաշրջանում ռուս խաղաղապահների տեղակայումն է։  Ընդհանուր առմամբ 1960 զինծառայող, 90 զրահափոխադրիչ, 380 միավոր ավտոմեքենա և հատուկ տեխնիկայով խաղաղապահ զորակազմ կտեղակայվի ղարաբաղյան հակամարտության գոտում: Ռուս խաղաղապահների ստորաբաժանումների տեղափոխումը առաքելության կատարման տարածք իրականացվում է Իլ -76 ռազմական տրանսպորտային ինքնաթիռներով։

Երեկ ArmLur.am-ը կադրեր էր ֆիքսել Արագածոտնի մարզում, թե ինչպես էր ռուսական զորքն արդեն Երեւանում եւ պատրաստվում ուղեւորվել դեպի Ստեփանակերտ:

Հիշեցնենք՝ երեկ ուշ երեկոյան Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։ Համաձայն այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում լիակատար հրադադարը սկսվում է նոյեմբերի 10-ից, Հայաստանն ու Ադրբեջանը մնում են իրենց զբաղեցրած դիրքերում, ինչպես նաև սկսվում է ռազմագերիների փոխանակում։ Լեռնային Ղարաբաղում տեղակայվում են ռուս խաղաղապահներ։ Ստացվում է՝ որոշման մասին դեռ պաշտոնապես չէր ասվել, սակայն ռուս խաղաղապահ ուժերն արդեն Հայաստանում էին:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս