![](https://armlur.am/wp-content/uploads/2020/11/48541.jpg)
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ:
Հեռախոսազրույցի ընթացքում խոսվել է հաջորդ կիրակին՝ նոյեմբերի 22-ը, Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր հայտարարելու և աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում հիշատակի արարողություն կատարելու մասին: