ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնի է «Միսս տիեզերք» մրցույթի հաղթողը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միսս տիեզերք» մրցույթի հաղթող է դարձել Հնդկաստանի ներկայացուցչուհի Հառնաազ Սանդհուն: Նա նկարահանվել է մի քանի ֆիլմերում և տեսահոլովակում։ Մոդելային կարիերայից բացի, ստանում է մագիստրոսի կոչում պետական կառավարման ոլորտում։

РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ նա թագն ստացել է իր նախորդից՝ Անդրեա Մեսայից, որը ծնունդով Մեքսիկայից Է: Երկրորդ տեղում Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցչուհին է, երրորդում՝ Պարագվայի:

Լավագույն տասնյակի մեջ են մտել նաև Կոլումբիայի, Ֆրասիայի, Ֆիլիպինների, Պուերտո Ռիկոյի, Բահամյան կղզիների, ԱՄՆ-ի և Արուբայի ներկայացուցիչները։

Մրցույթին մասնակցել են 80 երկրների աղջիկներ:

Այս տարի իր 70-ամյակը տոնող միջոցառման եզրափակիչ փուլն անցկացվել է իսրայելական Էյլաթ զբոսաշրջային քաղաքում:




Լրահոս