Զինծառայողներն անցկացրել են ճամբարային հավաքներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

N զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները մայիսի 23-26-ն անցկացրել են ճամբարային հավաքներ։

Մշակվել և իրականացվել են անհատական ու խմբային վարժանքներ, խաղարկվել հարձակման, պայմանական հակառակորդի տեղակայման վայր ներթափանցման և շրջանաձև պաշտպանության կազմակերպման փոխհամաձայնեցված գործողություններ։ Անցկացվել են նաև տարբեր տրամաչափի զենքերից հրաձգության պարապմունքներ։




Լրահոս