Սիրո հարցում ձեր բախտը բերում է. հունիսի 3-ի աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ. Դուք ցանկանում եք միայն հրամայել, ղեկավարել և հանձնարարություններ տալ: Պետք է ասել, որ դա ձեզ մոտ լավ է ստացվում, սակայն խնդիրը նրանում է, որ հաջողության հասնելու համար դա բավարար չէ` ստիպված եք ինքներդ էլ չարչարվել: Այսօր նշանի բազմաթիվ ներկայացուցիչներ կհայտնաբերեն, որ ոչ միայն ի վիճակի են աշխատանքային սխրանքների, այլև` դրանից որոշ չափով հաճույք են ստանում: Հատկապես հաճելի կլինի այդ բացահայտումը նրանց համար, ովքեր վերջին ժամանակներում կասկածում էին, թե արդյոք կյանքի ճիշտ ուղղություն են ընտրել: Անձնական կյանքում ամեն ինչ լավ կընթանա, եթե նույն հրամայելը, ղեկավարելը և հանձնարարություններ տալը թողնեք աշխատատեղում:

Ցուլ. Աշխատեք քիչ անհանգստանալ` հիմքերից զուրկ ապրումները միայն կփչացնեն այս օրը: Աշխատանքի վայրում հաջողության հասնել հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե բոլոր կարևոր հարցերը դուք ինքնուրույն լուծեք, իսկ ամեն մի մանրուք և երկրորդական բան վստահեք որևէ մեկ ուրիշին: Կարող են դժվարություններ ծագել փասթաթղթեր ձևակերպելիս, հեշտ չի լինելու բյուրոկրատական քաշքշուկները հաղթահարելը:

Երեկոն իր հետ հաճելի անակնկալներ և հետաքրքիր հանդիպումներ կբերի: Հնարավոր են անսպասելի այցեր, դուք ուրախ կլինեք հյուրեր ընդունել և նրանց հետ հիանալի ժամանակ կանցկացնեք:

Երկվորյակներ. Օրը չնայած ամենապարզերից չէ, սակայն բավական հաջողն է: Ձեզ մոտ գրեթե ամեն ինչ ստացվում է: Այն ամենն, ինչին ձեռնամուխ եք լինում, գերազանց ձևով է հանգուցալուծվում, իսկ եթե ինչ-որ բաների էլ հասնել չի ստացվում, ապա ուրեմն դա այնքան էլ կարևոր բան չէր: Ճակատագիրն ինքը կհուշի, թե որ ուղղությամբ շարժվել և ինչպես գործել: Միակ բանը, որ ձեզանից պահանջվում է` ձեր նախազգացման հուշումներին հետևելն է:

Երեկոն կցանկանաք անցկացնել հանգիստ, սակայն դժվար թե դա ստացվի, քանի որ ձեզ, ամենայն հավանականությամբ, անսպասելի կհրավիրեն հյուր կամ որևէ երեկույթի:

Խեցգետին. Այսօր որևէ մեկը կարող է ձեզ քննադատել ավելորդ դանդաղկոտության մեջ, սակայն դուք լավ գիտեք, որ ամեն ինչ անում եք հենց’ այնպես, ինչպես պետք է: Իրոք, իրադարձությունների զարգացումը ցույց կտա, որ շտապելու որևէ հարկ չկար էլ: Իսկ դուք էլ, շնորհիվ բոլոր գործերի հանդեպ ձեր ուշադիր և պատասխանատու վերաբերմունքի, չեք թույլ տալիս այն սխալները, որ անում են հապճեպ գործող մարդիկ:

Օրը հարմար չէ մանր գնումների համար, իսկ ահա խոշոր ձեռքբերումները հաջող կլինեն: Լավ են դասավորվում ռոմանտիկ ուղևորությունները: Ի դեպ, միայնակ շրջագայողներն էլ հիանալի ժամանակ կանցկացնեն

Առյուծ. Այսօր ձեզ հաջողվում է այն ամենն, ինչը ուրիշների ուժերից վեր է` պատահական չէ, որ շրջապատին դուք իսկական հերոս եք թվում: Հնարավոր է առաջընթաց անգամ այն գործերում, որոնք դուք հույս էլ չունեիք ավարտին հասցնել: Նշանի որոշ ներկայացուցիչների համար օրը կապված կլինի շրջապատին վերաբերող անսպասելի բացահայտումների հետ:

Սիրո հարցում ձեր բախտը բերում է` սա հենց’ այն օրն է, երբ կարելի է հանդիպել արքայազնին կան արքայադստերը, կամ էլ լուծել այնպիսի խնդիրներ, որոնք խախտում են արդեն ձևավորված հարաբերությունները: Դուք ցանկացած իրավիճակում ձեզ բնական ու անկաշկանդ եք պահում, ինչով անզուգական տպավորություն եք թողնում հակառակ սեռի ներկայացուցիչների վրա:

Կույս. Այսօր պետք է խորհեք այն հարցի շուրջ, թե ինչ եք դուք իրականում ցանկանում, քանի որ օրվա իրադարձությունները նպաստում են այն բանին, որ իրականանա ձեր վաղեմի երազանքը, սակայն` միայն մեկը: Առավոտյան իրավիճակը որոշ չափով նյարդային կլինի, սակայն ծագող խնդիրները այնքան լուրջ չեն, որ դուք կորցնեք ձեր հանգստությունը: Դրա հետ մեկտեղ էլ, դուք պահպանում եք հումորի զգացումը, ինչը օգնում է հաղթահարել բազմաթիվ արգելքներ:

Ձեր կարիքը հատկապես շատ են զգում այն մարդիկ, ովքեր չեն կարող պարծենալ լավատեսությամբ և ինքնավստահությամբ, իսկ դուք էլ սիրով աջակցում եք նրանց, դրա հետ մեկտեղ` թույլ չտալով նստել ձեր վզին:

Կշեռք. Օրը խոստանում է հաճելի հանդիպումներ: Հին ընկերոջ հետ սրտից բխող զրույցները կօգնեն ձեզ մի շարք իրադարձություններ տեսնել այլ հարթության մեջ, ընդունել ճիշտ որոշումներ կամ էլ ելք գտնել բարդ իրավիճակում: Պրոֆեսիոնալ խնդիրները դուք հեշտությամբ եք լուծում և արագ հաջողության հասնում: Հնարավոր են ձեռնտու գործարքներ:

Օրը հարմար չէ ուղևորությունների համար, քանի որ ճանապարհին դուք հոգնում եք, իսկ ահա տանն անցկացրած ժամանակը լավագույնս է անդրադառնում ձեր տրամադրության և ինքնազգացողության վրա:

Կարիճ. Առավոտյան կթվա, թե օրը այնքան էլ հաջողը չէ, սակայն շուտով իրավիճակը կփոխվի, քանի որ ժամանակի հետ կուժեղանա դրական ազդեցությունների միտումը: Օգտագործեք օրվա առաջին կեսը ինքնուրույն աշխատանքի համար, իսկ երկրորդը` գործնական հարցերի քննարկման և համատեղ նախագծերում մասնակցելու համար:

Օրվա ձեռնարկումները հաջողությամբ կպսակվեն: Դուք ձեռնամուխ չեք լինում այնպիսի բաների, որոնք ձեր ուժերից վեր են և ձեր եռանդը խելամիտ եք ծախսում: Այսօր դուք սովորականից ավելի սիրագորով եք, հեշտությամբ և հաճույքով եք կորցնում գլուխը, սակայն գործը լուրջ հարաբերությունների չի հասնում:

Աղեղնավոր. Մի ձգտեք ամեն ինչում բոլորից լավը լինել` դրա անհրաժեշտությունը բոլորովին չկա: Ոչ մի բանն այսօր այնքան բեղմնավոր ու արդյունավետ չի լինի, որքան` ձեր բնական վարքագիծը: Հնարավոր են անսպասելի բացահայտումներ, չի բացառվում հաճելի լուրերի ստացումը: Կեսօրը կուրախացնի մի մարդու հետ հանդիպմամբ, ում դուք վաղուց կարոտում էիք:

Օգտակար կլինեն ուղևորություններն ու իրավիճակի փոփոխությունը: Նոր տպավորությունները կոգեշնչեն ձեզ, կօգնեն ստեղծագործական բնույթի գործերում արագ հաջողության հասնել: Հարթվում են մտերիմների հետ հարաբերությունները, տարաձայնություններն ու վեճերը մնում են անցյալում:

Այծեղջյուր. Այսօր որքան ավելի քիչ տագնապեք մանրուքների պատճառով, այնքան ավելի հաջող կդասավորվի օրը: Հնարավորություն կընձեռվի ազդեցիկ մարդկանց հետ քննարկել հարցեր, որոնք վերջին ժամանակներում ձեզ հուզում էին, և գտնել դրանց լուծումները: Նշանի պատվախնդիր ներկայացուցիչների առջև նոր հորիզոններ կբացվեն, ինչն էլ կարիերայի աստիճաններով բարձրանալու հնարավորոթյուններ կտա:

Անձնական կյանքում դժվար թե որևէ էական բան տեղի ունենա, և նախաձեռնոթյուն հանդես բերելն էլ ոչ մի բանի չի հանգեցնի: Ստեղծված իրավիճակում դուք պետք է մտածեք ձեր հետագա գործողությունների շուրջ:

Ջրհոս. Մի խուսափեք իմպրովիզներից` այսօր հենց այն որոշումները, որոնք կծագեն ձեր գլխում բոլորովին անսպասելի, կլինեն առավել հաջողը: Պնդեք ձեր տեսակետը, անգամ եթե դա ոչ բոլորին դուր գա: Հիշեք, որ ազդեցիկ մարդիկ կկանգնեն ձեր կողքին:

Օրվա երկրորդ կեսը կապված է կենսական եռանդի նվազման հետ, և այդ ժամանակահատվածում հնարավոր է ինքնազգացողության անկում: Զերծ մնացեք ալկոհոլի  և ծանր ուտելիքի օգտագործումից, իսկ երեկոյան ժամանակ գտեք զբոսանքի համար: Անձնական հարաբերություններում էական փոփոխություններ չեն լինի:

Ձկներ. Սա անսպասելի հաջողությունների օր է` ոչ այնքան էական, սակայն հաճելի: Ձեր պրոֆեսիոնալ և անձնական որակների մեջ կասկածող մարդիկ ստիպված են խոստովանել, որ դուք արժանի եք ամենաբարձր գնահատականի: Չի բացառված, որ անսպասելի գործնական առաջարկներ ստանաք և շանս ստեղծվի մասնակցել մի ինչ-որ միջազգային նշանակության նախագծի աշխատանքներում:

Ծանոթությունները հեշտությամբ են հաստատվում, դրա համար պետք չի լինի նախաձեռնություն դրսևորել, քանի որ շրջապատին դուք շատ եք հետաքրքրում: Նշանի ընտանեկան ներկայացուցիչներին կհաջողվի իրենց կեսին օգնել լուծել բարդ խնդիրը:




Լրահոս