ՀԵՐՔՈՒՄ ԵՆ ՎՐԱՑԻՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը ՌԴ կատարելիք այցից առաջ հայտնվել է սկանդալային վիճակում: Բանն այն է, որ Վրաստանի նախագահի մամուլի խոսնակը հայտարարել էր, թե նոյեմբերի սկզբին ՀՀ նախագահն այցելելու է Վրաստան: Սակայն ԱԳ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարել է, որ ՀՀ նախագահի այց Վրաստան նախատեսված չէ: Տարօրինակն այն է, որ Վրաստանի նախագահի աշխատակազմին հերքում է ՀՀ ԱԳՆ-ն: Տիգրան Բալայանը, մեկնաբանելով այս մասին մեր հարցը, ասաց. «Կրկնում եմ` իմ տեղեկություններով` նոյեմբերի առաջին կեսին ՀՀ նախագահի արտերկրյա այց նախատեսված չէ»: Կարելի է ենթադրել, որ այս ամենը կապված է Սերժ Սարգսյանի` Մոսկվա կատարելիք այցի հետ. ամենայն հավանականությամբ, Ս.Սարգսյանն ուզում է սիրաշահել ՌԴ հաջորդ նախագահ Վլադիմիր Պուտինին, ով «չի հանդուրժում» Սահակաշվիլուն եւ Վրաստանի իշխանությունների հետ վատ հարաբերությունների մեջ է:




Լրահոս