Ռուսական կողմը՝ արտաքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության, այլ գերատեսչությունների գծով մշտական կապի մեջ է բոլոր շահագրգիռ կողմերի հետ և քայլեր է ձեռնարկում Արցախում հումանիտար ճգնաժամը կարգավորելու համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններ կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը այդ հարցը մանրամասն քննարկել է օրերս Երևան կատարած իր այցի ընթացքում, իսկ այժմ քննարկումներ է ունենում Ադրբեջանում։
«Մենք գործում ենք 2020-2022 թթ․ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ բոլոր հայտարարությունների համաձայն։ Մենք հանդես ենք գալիս Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնության անխոչընդոտ մուտքի թույլատրման օգտին՝ ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամի երթուղիներով, և կոչ ենք անում խուսափել տվյալ հարցի անտեղի քաղաքականացումից»,- ասել է Զախարովան։