ԱՄՆ-ն կոչ է անում Լաչինի և Աղդամի երթուղիներն անհապաղ և միաժամանակ բացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Արցախում արագորեն վատթարացող հումանիտար իրավիճակով: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:

«Վերահաստատում ենք կոչը, որը հանգստյան օրերին արեց պետքարտուղարն իր հայտարարության մեջ։ Մենք հորդորում ենք Լաչինի և Աղդամի երթուղիներն անհապաղ և միաժամանակ բացել՝ ԼՂ-ում գտնվող տղամարդկանց, կանանց և երեխաներին ծայրահեղ անհրաժեշտ հումանիտար մատակարարումները թույլ տալու համար։ Մենք կոչ ենք անում ղեկավարներին չձեռնարկել որևէ գործողություն, որը կմեծացնի լարվածությունը կամ կշեղի այդ նպատակից»,- ասել է նա։




Լրահոս