ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շառլ Միշելի միջնորդությամբ ձևավորվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ. Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրյուսելում ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումների ընթացքում ըստ էության ձևավորվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ, որն արտահայտվել է Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ:

Այս մասին Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ հանդիպման ժամանակ:

«Այդ ճանապարհային քարտեզին կողմերի հավատարմությունը ճեղքում կապահովի խաղաղության գործընթացում: Հայաստանն ինչպես հաստատել, այնպես էլ վերահաստատում է վերը նշված սկզբունքներին իր հավատարմությունը»,- ասաց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս