Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

armlur.am -ին ՀՀ ԱԺ-ից տեղեկացնում են, որ նոյեմբերի 11-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը  եւ  նոյեմբերի 14-17-ի  ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի  որոշման նախագիծը: ԱԺ տասներորդ  նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել է 26 հարց: ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 111 հարց, միջազգային 18 պայմանագիր: Չորրորդ գումարման ԱԺ տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը  եւ  նոյեմբերի 14-17-ի    ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի  նախագիծը կհաստատվեն նոյեմբերի 14-ի ԱԺ նիստում: 




Լրահոս