Կալանքից ազատված գեներալ- մայոր Գրիգորի Խաչատուրովը ներկայացավ դատարան։
ArmLur.am-ը մի քանի հարցեր ուղղեց Գրիգորի Խաչատուրովին, թե նա որտեղ «սխալվեց», որ իրեն կալանավորեցին, ավելին՝ նրա կալանավորման հարցով անձամբ զբաղվում է Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ինչով է նա վտանգավոր, որ նրան ցանկանում եմ ամեն գնով կալանավորել։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ պահանջելով կալանավորել գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին։
Վերջինս պահանջում է վերացնել ՀՀ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի որոշումը եւ կալանավորել գեներալին։
Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը դեկտեմբերի 2-ին ազատ էր արձակվել 9-ամսյա կալանքից 20 միլիոն դրամ գրավի դիմաց։ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը նաև վարչական հսկողություն է նշանակել, ըստ որի՝ նախկին բարձրաստիճան զինվորականը երեկոյան 10-ից մինչև առավոտյան 7-ը պետք է տանը լինի։
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան