Միրզոյանը՝ Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 23-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ 2023թ. ամփոփիչ ասուլիսը:

ՀՀ ԱԳ նախարարը հանդես է եկել ներածական խոսքով, որից հետո նաև պատասխանել է լրագրողների հարցերին:
Միրզոյանն անդրադարձել է Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններին։

«Այս հարաբերությունները 2023թ. ընթացքում ողջ խորությամբ բացահայտնել են իրենց, ինչպես մենք ենք ասում, առանձնաշնորհյալ բնույթը: Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի 5 հանդիպում: Նաև Ֆրանսիայից Հայաստան փոխայցերի աննախադեպ մեծ քանակ ենք նկատել անցած տարի: Կայացել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահի այցը Հայաստան, առաջին անգամ ի դեպ, արտաքին գործերի նախարարի երկու այց անցյալ տարվա ընթացքում, նաև մեր մյուս նախարարների և ռեգիոնալ ու տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների այցեր: Մեր մյուս գործընկերներն են այցելել Ֆրանսիա, մասնավորապես պաշտպանության նախարարը:

Անշուշտ, հիշատակման արժանի է նաև այն, որ Ֆրանսիան հաշվետու տարվա օգոստոսին որոշում է կայացրել հյուպատոսական գրասենյակ բացել Գորիսում: Օգոստոսի 1-ին Ֆրանսիայի պաշտպանական առաքելությունը բացվեց Հայաստանի Հանրապետությունում, և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի Փարիզ կատարած այցի ընթացքում պաշտպանական զինտեխնիկայի մատակարարման մասին համաձայնագիրը ստորագրվեց:

Շարունակում ենք քննարկումները մեր երկկողմ տնտեսական համագործակցության ուղղությամբ և սրա վերաբերյալ ունենք ճանապարհային քարտեզ»,-ասել է Միրզոյանը։




Լրահոս