Խորհրդարանական չորս խմբակցությունները առաջիկայում պատրաստվում են պահանջել վարչապետի հրաժարականը: Կհաջողվի՞ արդյոք իրականացնել այդ ծրագիրը, և ու՞մ են տեսնում վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանի փոխարեն.
Այսօր Armlur.am-ը հարցում անցկացրեց Երևանի փողոցներում: Մարդկանց մի մասը թերահավատորեն է մոտենում այդ նախաձեռնությանը, իսկ մյուսները գտնում են, որ դա պարզապես աթոռակռիվ է և երկրի սոցյալ-տնտեսական կյանքում իրական փոփոխությունների հասնելու համար պետք է ժողովրդի համախմբումը: Հատկանշական է նաև այն, որ հարցվածները չկարողացան նշել գեթ մեկ քաղաքական գործչի անուն, ում կցանկանային տեսնել վարչապետի պաշտոնում: