Սարգսյան-Ալիև հանդիպումը կկայանա՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է` «Կկայանա՞ մարտի 24-25-ին Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումը Հաագայում, ինչպես «թվիթ» է արել իր էջում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ուորլիքը, թե՞ ԵԱՀԿ ՄԽ-ն կբավարարվի 2 երկրների ԱԳ նախարարների հանդիպմամբ` հարցին ՀՀ ԱԳՆ-ին մոտ կանգնած մեր աղբյուրն ասաց, որ այս պահին խիստ անորոշ է հանդիպման հեռանկարը. հայկական կողմը միշտ պատրաստակամ է արձագանքել նման հանդիպումներին, այս մեկին` նույնպես: Նկատենք, որ ադրբեջանական մամուլը երեկ չէր հաստատել հանդիպման փաստը: Բանն այն է, որ հերթապահ այդ հանդիպումները, ճիշտ է, որեւէ առաջխաղացում չեն գրանցում խնդրի կարգավորման հարցում, սակայն խնդրին անդրադարձը առաջին հերթին զինադադարի պահպանման եւ իրավիճակը վերահսկելի դարձնելու տեսանկյունից է դրական»:

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:




Լրահոս