ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը կգնա ԱԺ, ընդդիմությունը հավաք կանի. ինչ է սպասվում հոկտեմբերի 2-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, որ շարժումը վերսկսելու է ակտիվ գործունեությունը հոկտեմբերի 2-ին՝ Հանրապետության հրապարակում՝ հանրահավաքով։

Որոշ հանգամանքներ հաշվի առնելով՝ մասնավորապես՝ սեպտեմբերի 28-ին և 29-ին Սրբազան Մյուռոնօրհնության և Մայր տաճարի վերաօծման արարողությունները, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը որոշել է հավաքը հետաձգել մինչև հոկտեմբեր։

«Այդ օրը հավաքվելով Հանրապետության հրապարակում՝ մտնելու ենք պայքարի ինտենսիվ և հետևողական փուլ, համառ, աննահանջ, համբերատար պայքարի փուլ՝ հաղթանակով երաշխավորված»,-հայտարարել է նա։

Նշենք, որ այդ օրը՝ հենց հոկտեմբերի 2-ին, նաև խորհրդարան է գալու Նիկոլ Փաշինյանը՝ պատգամավորների հարցերին պատասխանելու։

ArmLur.am-ի հետ զրույցում Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ իրենք ներկա են լինելու թե՛ ԱԺ նիստին, թե՛ հավաքին։

Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ևս հայտարարեց, որ մասնակցելու են կառավարության հետ հարցուպատասխանին, և ինչպես միշտ, մասնակցելու են նաև ընդդիմադիր շարժման հավաքին։

ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանից հետաքրքրվեցինք, հնարավոր է այդ օրը հավաքի մասնակիցները նաև ԱԺ շենքի մոտ գործողություններ իրականացնեն։ Վերջինս, սակայն, նշեց, որ դեռ չեն ցանկանում հավաքի հետ կապված փակագծեր բացել։

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս