Թալանել են «Վեոլիա ջրի» ավտոմեքենան. տարել են 1.5 միլիոն դրամ և 14.5 միլիոն դրամի սարքեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ փետրվարի 13-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Տեղեկություններ են ստացվել, որ Քանաքեռավան գյուղում ավտոմեքենա են թալանել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Տիգրան Մ.-ն ոստիկաններին և պարեկներին հայտնել է, որ փետրվարի 12-ի ժամը 20:00-ից մինչև այսօր՝ ժամը 08:00-ն ընկած ժամանակահատվածում իր կողմից Քանաքեռավան գյուղի 20 փողոցի 25 հասցեի դիմաց կայանված «Peugeot» մակնիշի ավտոմեքենան թալանել են։ Կոտրել են կողային ապակին և այնտեղից հափշտակել 1 միլիոն 500 հազար կանխիկ ՀՀ դրամ և «Վեոլիա ջուր» ընկերությանը պատկանող 14.5 միլիոն դրամ արժողութման թվով 4 էլեկտրական սարքեր:

Նշվում է, որ «Peugeot»-ն պատկանում է «Վեոլիա ջուր» ընկերությանը, տուժածն էլ նշված ընկերության աշխատակից է:




Լրահոս