Armenian text to speach

Թրամփը չի պատրաստվում Պուտինի հետ քննարկել տարածքների հարցը․ NBC

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի պատրաստվում Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ուկրաինական ճգնաժամը քննարկելիս բարձրացնել տարածքների հարցը, հինգշաբթի օրը հաղորդել է NBC-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Չորեքշաբթի օրը տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը եվրոպացի առաջնորդներին ասել է, որ այս շաբաթ Ալյասկայում Պուտինի հետ չի քննարկի տարածքների բաժանման հարցը, ասել են եվրոպացի երկու պաշտոնյաներ և զրույցին ծանոթ երեք այլ անձինք», – հաղորդել է հեռուստաալիքը։

Գործակալության զրուցակիցների խոսքով՝ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է Ուկրաինայում հրադադարի հասնել։ Միաժամանակ, աղբյուրները վստահեցրել են, որ զրույցի բոլոր մասնակիցները համաձայն են խաղաղ բանակցությունների մեկնարկից առաջ հրադադարի անհրաժեշտության հարցում։

Աղբյուրները նաև նշել են, որ առաջնորդները անհրաժեշտ են համարել Ուկրաինային ներգրավել բանակցություններում և նրան հնարավորություն տալ որոշելու, թե որ տարածքները զիջել։




Լրահոս