«Հակոբ Կոնջորյան» կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանը, անտեսելով իր ծառայողական պարտականությունները, աշխատանքային ժամին զբաղվում է բացահայտ կուսակցական քարոզչությամբ։
Մինչ կրթահամալիրում ընթանում է դասապրոցեսը, տնօրենը սոցիալական ցանցերում զբաղված է քաղաքական ինքնագովազդով՝ իր ֆեյսբուքյան էջում հայտարարելով, որ ընդգրկվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակում։
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սիրելի ընկերներ, թիմակիցներ, պատվիրակներ, ինչպես գիտեք, կուսակցության վարչության որոշմամբ ես նույնպես ընդգրկվել եմ 2026 թվականի խորհրդարանական հերթական ընտրությունների համամասնական ցուցակում։ Քաղաքական թիմի սիրելի ընկերներ, պատվիրակներ, հաշված օրեր են մնացել, որպեսզի դուք որոշում կայացնեք։ Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում հավակնում եմ ձեր աջակցությանը»,– գրել է Երեմյանը։

Փաստորեն, պետական կրթական հաստատության ղեկավարը, մոռանալով իր պաշտոնական առաքելության մասին, ամբողջությամբ «լծվել» է մեկ նպատակի՝ ամեն գնով մանդատ ձեռք բերելուն։
Ավելին, Երեմյանը վերջին շրջանում աչքի է ընկնում իշխանությանը հաճոյանալու մոլուցքով․ նա ակտիվորեն մասնակցում է Նիկոլ Փաշինյանի հետ պատարագներին, պարբերաբար սուր և վիրավորական հարձակումներ է գործում ընդդիմադիրների նկատմամբ, իսկ իշխանության ցանկացած քննադատի դիտարկում է որպես «թշնամի»։
Հիշեցնենք, որ Ռուզաննա Երեմյանը առաջին անգամ չէ, որ հայտնվում է սկանդալների կիզակետում։ Նրա կողմից քաղաքական և կրոնական քարոզչություն իրականացնելու, ինչպես նաև «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը կոպտորեն խախտելու վերաբերյալ բազմաթիվ բողոքներ են ուղղվել ԿԳՄՍ նախարարությանը, սակայն վերջինս մինչ օրս որևէ արդյունավետ արձագանք չի տվել։
Ստացվում է, որ պետական կրթական համակարգը վերածվել է կուսակցական սպասարկման հարթակի, իսկ օրենքի խախտումները՝ անպատժելիության հերթական դրսևորման։
Ի դեպ, նշենք, որ օրերս Հակակոռուպցիոն կոմիտեն հանդես էր եկել հայտարարությամբ․

Սոնա Գրիգորյան





























