Հունիսի 8-ին Շիրակի մարզի Ալվար համայնքում կայանալու են ավագանու անդամների ընտրություններ: Այս պահին թեկնածուները 6-ն են: Այս մասին armlur.am-ը տեղեկացավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից:
Բոլոր առաջադրվածները Հայաստանի Հանրապետական կուսակցությունից են: Նրանցից Լուսյա Գաբրելյանը Ալվարի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի է:
Մյուս թեկնածուներից են ինքնաառաջադրված Մկրտիչ Ավագյանը, Արփենիկ Ավագյանը, Քիշմիշ Պապոյանը, Տիրուհի Սահակյանը:
Թորոսագյուղ համայնքում նույնպես ավագանու 6 թեկնածու է առաջադրվել: Նրանք նույնպես բոլորը Հայաստանի Հանրապետական կուսակցությունից են:
Նրանք են` Անդրանիկ Դանիելյանը, Համբար Հակոբյանը, Գագիկ Հարությունյանը, Սեյրան Հովակյանը, Արամ Սարգսյանը և Զոհրաբ Սարգսյանը: