«Ղալաթ» են անում, որ պահում են. «Դեմ եմ» (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դեմ եմ» քաղաքացիական շարժումն այսօր  կազմակերպել էր պահանջի երթ:

Նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը հայտարարեց, որ պատկան մարմինները`  սկսած նախագահից, չեն հետևում օրենքի տառին և իրենց բարձրացրած խնդիրներին` բացի հայտարարություններից, լուծում չեն տալիս ու գործնական քայլեր չեն անում:

«Եթե պատկան մարմինները Սահմանադրությանը չեն հետևում, մենք ինքներս տեր կկանգնենք սահմանադրական մեր իրավունքին»,- հայտարարեց Դավիթ Մանուկյանը:

Նախաձեռնության անդամները երթով ևս մեկ անգամ կիրազեկեն քաղաքացիներին տեր կանգնել իրենց իրավունքներին և թույլ չտալ գործատուներին  աշխատողների կամքին հակառակ պահումներ անել:

«Դեմ եմ»-ի մեկ այլ անդամ՝ Արտաշես Հովհաննիսյանն էլ հայտարարեց, որ մոտ 100 գործատու պահումներ չի կատարում իրենց աշխատակիցներից, բայց պետական հիմնարկներում ապօրինաբար պահումներ անում են, որը «ղալաթ» որակեց Արտաշես Հովհաննիսյանը:

SAM_9837

SAM_9838

SAM_9845

SAM_9843

SAM_9839

SAM_9842

SAM_9846

Սոնա Դավթյան




Լրահոս