Մայիսի 23-ի ժամը 14:07-ին վերականգնվել է Հայաստան բնական գազի մատակարարումը: Այդ մասին հայտնում են «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունից:
Հիշեցնենք, որ գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել էր մայիսի 17-ին Վրաստանի Դարյալի լեռնանցքում սողանքի հետեւանքով «Հյուսիս-Հարավ» գազատարի վրա տեղի ունեցած վթարի պատճառով: