Դոլարի փոխարժեքի անկումը շարունակվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 18-ին  կազմել է 410.61 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.90 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 556.62 դրամ (նվազել է 1.39 դրամ): Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 11.86 դրամ (աճել է 0.03 դրամ)։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 695.57 դրամ (նվազել է 2.93 դրամ):

Թանկարժեք մետաղների համար սահմանվել են՝ մեկ գրամ ոսկին՝ 16,732.8 դրամ, արծաթը՝ 258.09 դրամ, պլատինը՝ 18,838.42 դրամ։

Հունիսի 18-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 409.97 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409.8 դրամ:




Լրահոս