«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Էջմիածնում օրեր առաջ գեներալներ Սեյրան Սարոյանի և Մանվել Գրիգորյանի հարազատների մասնակցությամբ վիճաբանությունը, որն ավարտվել է կրակոցներով, հին հաշիվների արդյունք է, ուշագրավն այն է, որ, ասում են, այդ մասին դեռ օրեր առաջ կանխազգալով՝ գեներալը տեղյակ է պահել Սերժ Սարգսյանին և փորձել է նրա միջամտությամբ հարթել իր և իր մերձավորների դեմ բարձրացող ալիքը: Սրա առիթը Էջմիածնի քաղաքապետ որդու՝ մարզպետ դառնալու հեռանկարն է, ինչը դուր չի եկել Էջմիածնում հեղինակություն համարվող Դոն Պիպոյին (Արթուր Ասատրյան):
Սերժ Սարգսյանը, սակայն, ձեռքերը լվացել է՝ չցանկանալով ներքաշվել այս մութ գործընթացներում: Գեներալի հակառակորդի շուրջ համախմբվել են նաև նրանք, որոնք տարիներ շարունակ փորձում են մարզը դուրս բերել Գրիգորյանների լծից: Իսկ վերջիններս մարզի և հատկապես Էջմիածնի բոլոր պետական կառույցները դարձրել են իրենց անձնական բիզնեսի իրացման օբյեկտներ, մանկապարտեզները նրանց արտադրության հացն են սպառում, խանութները՝ այլ ապրանքներ, մի խոսքով, իրենցից բացի ոչ ոք իրավունք չունի թպրտալ:
Իսկ Դոն Պիպոյի և Մանվել Գրիգորյանի հակասությունները տարիների պատմություն ունեն, ժամանակին Դոն Պիպոն Հայաստանից փախել է հենց գեներալի ջանքերով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։