«Ու՞մ կերպարն է ձեզ համար օրինակ ծառայել» հարցը, ինչպես Armlur.am-ի և երևանցիների զրույցներում պարզվեց, բավական տարողունակ է:
Իդեալները տարբեր են, ու քիչ է պատահում, երբ մարդն առանց իդեալի է ապրում:
Մի դեպքում դա կարող է լինել ընտանիքի անդամը, ասենք` տվյալ մարդու հայրը կամ մայրը, մյուս դեպքում` սիրած ֆիլմի հերոսը, երրորդ դեպքում մասնագիտությունը:
Իսկ ժամանակի ընթացքում ընդհանուր իդելաները նույնպես փոփոխվում են: Մեր զրուցակիցներից մեկը շատ դիպուկ նկատեց, որ իր` երիտասարդ եղած տարիներին, իդեալները երկրորդ համաշխարհայինի հերոսներն էին, իսկ մեր օրերում` ֆիդայիներն են:
Անկախ նրանից, թե տվյալ սերունդը ում է երկրպագում և ում օրինակին հետևում, փաստ է, որ առանց իդեալների ու կյանքի դրական օրինակների հասարակությունը դժվարությամբ առաջ կքայլի:
Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան