«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Վաղը Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում տեղի կունենա շախմատի համաշխարհային 41-րդ Օլիմպիադայի բացման արարողությունը, իսկ հաջորդ օրը կայանալու են առաջին տուրի հանդիպումները: Շախմատային այս խոշոր մրցաշարի վերաբերյալ երեկ մի քանի հարց ուղղեցինք ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանին, ով հունիսի 22-ին սենսացիոն հաղթանակ էր տարել Հայաստան ժամանած շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի նկատմամբ»:
Զրույցից մի հատված ներկայացնում ենք ընթերցողին։
– Չե՞ք ուզում մեր հավաքականի հետ գնալ Նորվեգիա, կանգնել Կառլսենի դեմ-դիմաց ու նրան հոգեբանորեն ճնշել:
– (Ծիծաղում է) Իհարկե կուզենամ, բայց նման առաջարկ չեմ ստացել:
– Դուք ինքներդ աոաջարկեք Ձեր ծառայությունները:
– Կմտածեմ:
– Կառլսենը Ձեզ պարտվելուց հետո հնարավո՞ր է հոգեբանական ճնշման տակ խաղա՝ Ձեզ հիշի ու վախենա:
– Միգուցե, դա հնարավոր է, որովհետև արդյունքում ես իր հետ խաղից հետո զգացի, որ Կառլսենը ուրախություն չդրսևորեց, երբ պարտվեց, տրամադրության անկում տեղի ունեցավ:
– Իսկապես, հնարավո՞ր է գնաք Տրոմսյո:
– Անկեղծ չեմ մտածել, միգուցե մեր այս խոսակցությունից հետո մտածեմ։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։