Վ. Խաչիկյանն «Ամերիաբանկին» 48 մլն դրամ է պարտք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանին և ևս երեք ամբաստանյալի առաջադրված մեղադրանքները փոխվեցին, ուստի` դատախազ Հ. Ենոքյանը միջնորդեց դատական քննությունը վերսկսել: Մեղադրանքները, դատախազի փոխանցմամբ, խստացվեցին:

Մեղադրողի խոսքով՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ կողմից ուղարկվել է դիմում այն մասին, որ Վազգեն Խաչիկյանը 2009 թվականի օգոստոսի 21-ին ավելի քան 48 մլն դրամի չափով վարկ է ձևակերպել և դրա դիմաց գրավադրել Աբովյան փողոցում գտնվող իր բնակարանը: Դիմումատուի խնդրանքի համաձայն` պետք է վերացվեր տվյալ բնակարանի նկատմամբ դատարանի սահմանած արգելքը, ինչը նախագահողը բավարարեց:

Մեխանիկորեն արգելք է դրվել նաև Խաչիկյանի ողջ ունեցվածքի վրա, և նրա պաշտպանը խնդրեց վերացնել մյուս արգելքները ևս: Ի դեպ, վերոնշյալ բանկի փոխանցմամբ` Վազգեն Խաչիկյանը պատշաճ կերպով չի կատարել վարկային պարտավորությունները:

Դատական նիստն այսքանով հետաձգվեց և նշանակվեց հոկտեմբերի 2-ին: Հաջորդ դատական նիստին պաշտպանները կընթերցեն իրեն ճառերը:

Տաթև Հարությունյան




Լրահոս