Մյունխենի «Բավարիա»-ի և Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը հայտարարել է, թե իր առջև «Ոսկե գնդակ» ստանալու նպատակ չի դրել:
«Ես մարզիկ եմ, այլ ոչ թե ինչ-որ բրենդների գովազդող: Ես այն տղաներից չեմ, ովքեր լուսանկարվում են ներքնազգեստով», – նշել է նա:
Ընդգծենք, որ անցյալ տարի այդ մրցանակին արժանացել էր Կրիշտիանու Ռոնալդուն, ով նկարահանվել էր ներքնազգեստի գովազդում:
«Ոսկե գնդակ»-ի հավակնորդ գերմանացի դարպասապահը հայտարարել է, թե իրեն դուրս չի գալիս մասնակցել զանգվածային միջոցառումների և երեկույթների:
«Ես չեմ սիրում կարմիր գորգ, ես սիրում եմ կանաչ խոտածածկ: Ինձ ավելի լավ եմ զգում հենց խաղադաշտում», – հայտարարել է նա: