Հայտնի է դարձել, թե որն է շվեցարացի թենիսիստներ Ռոջեր Ֆեդերերի և Ստանիսլավ Վավրինկայի միջև առկա տարաձայնությունների պատճառը:
The Telegraph-ը մի տեսանյութ էր հրապարակել, որում երևում է, թե ինչպես է Ֆեդերերի կինը՝ Միրկան, իր ամուսնուն սատարում իր բղավոցներով, որն էլ խանգարում էր Վավրինկային:
Ստանիսլավը նկատողություն էր արել նրան, սակայն ի պատասխան միայն վիրավորանք էր ստացել: Արդյունքում նա պարտվեց Ֆեդերերին: Տեղեկություններ կան, թե խաղից հետո երկու թենիսիստների միջև զրույց է եղել, որը բավական երկար է տևել:
Այս ամենն ու Ֆեդերերի՝ եզրափակչին չմասնակցելու որոշումը խիստ անհանգստացրել էր թենիսի սիրահարներին և մասնագետներին: