“Հրապարակը” գրում է, որ շաբաթ օրը տեղի ունեցած Սեյրան Սարոյանի որդու հարսանիքին, պարզվում է, ըստ գործող հիերարխիկ սանդղակի, Անվտանգության խորհրդի անդամները պետք է մի սեղանի շուրջ նստեին, սակայն այս անգամ կարգը խախտվել է: Հարսանյաց կազմակերպիչները հոգացել են, որ Աղվան Հովսեփյանը նստի այլ սեղանի շուրջ եւ այնպես, որ Ծառուկյանը նրա հետ բաժակ-բաժակի խփելու փաստի առաջ չկանգնի: Ընդ որում, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, որն անկաշկանդ է իրեն պահել` պարել է, մասնակցել ընդհանուր ուրախությանը, Ծառուկյանն ասես փշերի վրա է նստած եղել: Ի դեպ, որքան էլ զարմանալի, հարսանիքին ներկա է եղել նաեւ այլեւս մոսկվաբնակ “ՀայՌուսգազարդի” Կարեն Կարապետյանը:
Հրապարակ. Ուշագրավ դեպք գեներալ Սեյրանի որդու հարսանիքին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ