Կապիկները 5 տարի դաստիարակել են կորած երեխային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Բրիտանուհի Մարինա Չափմանը գիրք է գրում իր մանկության մասին, որը նա անց է կացրել գրեթե Մաուգլիի կարգավիճակում, երբ 4 տարեկանում հայտնվել է Կոլումբիայի ջունգլիներում, հայտնում է Lifenews.ru-ն:
Չափմանը չգիտի իր ճշգրիտ տարիքը. նա ծնվել է Կոլումբիայում 50-60 տարի առաջ, 4 տարեկանում նրան գողացել են ծնողներից, ապա թողել ջունգլիներում, որտեղ էլ նա հայտնվել է կապուցին կապիկների խնամատարության ներքո: Եվ այդպես՝ մոտ 5 տարի: Այդ ընթացքում աղջիկը յուրացրել է այդ կենդանիների ունակությունները. հոյակապ ծառեր է մագլցել և սովորել է ինքն իր համար սնունդ հայթայթել: Սովորելով նաև կապիկների “լեզուն”՝ աղջիկը դարձել է նրանց “ընտանիքի” անդամը: Տարիներ անց նրան հայտնաբերել են տեղի որսորդները և վաճառել հասարակաց տանը: Այլ մանրամասներ “նախկին Մաուգլին” կպատմի իր “Անանուն աղջիկը” վերնագրով գրքում, որը լույս կտեսնի մյուս տարի:
 
 tert .am




Լրահոս