Հաջորդ մրցաշրջանից Դորտմունդի «Բորուսիա»-ն գլխավորող Թոմաս Տուխելը հանդիպումներ է անցկացնում գերմանական ակումբի ֆուտբոլիստների հետ:
Տուխելը հանդիպել է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Մասնագետը նշել է, որ ցանկանում է հաջորդ մրցաշրջանում Մխիթարյանին տեսնել թիմում: Մարզիչը ներկայացրել է նաև իր ֆուտբոլային փիլիսոփայությունը: