Մաքսային ծառայությունը տուգանել է Գագիկ Ծառուկյանի ընկերությունը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններից մեկը ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային ծառայության կողմից տուգանվել է: Մասնավորապես, խոսքը «Երեւանի քիմիադեղագործական ֆիրման» ԲԲԸ-ի մասին է, որը պատկանում է ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Դեռեւս 2014 թվականի ապրիլի 3-ին այս ընկերության անունով հայտարարագրվել է դեղանյութ` անալգին, որի վերամշակումից ստացած թափոնը ընկերության տնօրեն Սիրազ Մաթեւոսյանը պարտավոր էր նույնպես ձեւակերպել, ինչը, սակայն, չեն արել: Արդյունքում, մաքսային ծառայությունը որոշել է նշված ընկերությանը վարչական տույժի ենթարկել` 50 հազար դրամի չափով»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս