ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դա ոչ թե Հայ ազգային կոնգրես է, այլ հայ ազգային կատակերգություն: Երբ քո հետեւից 100 հազար մարդ է գալիս, իսկ դու 10-ը զոհ ես տալիս, ապա այսքանից հետո նույնիսկ գնահատական տալն է սխալ»:

Ռուբեն Թովմասյան armlur.am

Հայաստանի թիվ մեկ կոմունիստն ամեն հայտարարության ժամանակ կարեւորում է քաղաքական ուժերի հետեւից գնալու անհրաժեշտությունը: Եւ ամեն անգամ մի տեսակ նախանձով է խոսում հենց ՀԱԿ-ի մասին, որի «հետեւից» հարյուր հազարավոր քաղաքացիներ էին գնում: Ու այդ նախանձն այնքան է բարկացրել կոմունիստին, որ նա որոշել է «հայ ազգային կատակերգություն» վերանվանել ՀԱԿ-ին: Իհարկե, դա Թովմասյանի իրավունքն է, բայց կարծում ենք՝ 10 զոհերի մասին հիշատակելու ժամանակ չարժե «կատակերգություն» բառն օգտագործել. նրանցից յուրաքանչյուրը զոհվել է մեր՝ ՀՀ քաղաքացիներիս ազատության համար:




Լրահոս