Նոյեմբերի 14-ին Հայաստանի ու Լիտվայի հավաքականները ընկերական հանդիպում կանցկացնեն “Հանրապետական” մարզադաշտում:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտնում է, որ տոմսերի վաճառքը կսկսվի նոյեմբերի 6-ից, “Հանրապետական” մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում և Հյումել խանութների ցանցում:
Տոմսերի արժեքն է`
– հարավային և հյուսիսային տրիբունաներ` 3000 դրամ
– արևելյան տրիբունա` 5000 դրամ
– արևմտյան տրիբունա` 8000 դրամ
Հիշեցնենք, մեր ընտրանին Լիտվայի հետ ընկերական խաղ էր անցկացրել նաև անցած տարվա օգոստոսի 10-ին, Կաունասում։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 3։0 հաշվով։