ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Լրացել է վարորդական վկայականիս վավերականության ժամկետը: Կուզենայի իմանալ` նորը ստանալու կամ հինը երկարաձգելու համար ինչ փաստաթղթեր  պետք է ներկայացնել, եւ արդյոք դրա համար սահմանված է պետական տուրք, թե ոչ:

Նարինե Կարապետյան (27 տարեկան, պարուհի)


ՊԱՏԱՍԽԱՆ.
(Սկիզբը նախորդ համարում) Վերոհիշյալ որոշման 65-րդ կետի պահանջների համաձայն` վարորդական վկայականի փոխանակման համար անձը Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հաշվառման-քննական ցանկացած ստորաբաժանում պետք է ներկայացնի՝
1. անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, իսկ դրանցում անձի հաշվառման (փաստացի բնակության) վայրի մասին տեղեկության բացակայության դեպքում՝ նաեւ հաշվառման (փաստացի բնակության) վայրի մասին տեղեկանք,
2. վարորդական վկայական տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր (համաձայն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի` 12 000 դրամ),
3. վարորդական վկայական:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ
կապերի եւ լրատվության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Հարկ է նշել, որ սույն թվականի մայիսի 14-ից ՀՀ քաղաքացիները վարորդական իրավունք են ստանում նոր` հեշտացված ընթացակարգով: Ինչ վերաբերում է նոր վկայականների տրամադրմանը, նշենք, որ հին նմուշի վկայականների գործողության ժամկետն ավարտվում է այս տարվա դեկտեմբերի 31-ին: Պլաստիկ քարտի տեսքով վկայականներն ուժի մեջ են լինելու մինչեւ դրանց վրա նշված գործողության ժամկետի ավարտը: Հին նմուշի վկայականները նորով փոխարինվում են աշխատանքային մեկ օրվա ընթացքում, սակայն քանի որ պլաստիկ քարտերի տպագրումը կատարվում է կենտրոնացված եղանակով, դիմելու օրը դիմողին տրամադրվում է ժամանակավոր վկայական, մինչեւ պլաստիկ քարտի պատրաստ լինելը՝ 5-7 օրվա ընթացքում:




Լրահոս