ՍԴՀԿ-ն սատարում է Սերժ Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը (“շիրխանյանական թեւը”) հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ իրենք սատարում են Սերժ Սարգսյանին, իսկ Լյուդմիլա Սարգսյանը կապ չունի ՍԴՀԿ-ի հետ:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
“Վերջին շրջանում լրատվամիջոցներով կրկին ակտիվացել են ՍԴՀԿ-ից վտարված Լյուդմիլա Սարգսյանն ու նրա մի քանի կողմնակիցները, ովքեր հրապարակայնորեն քննարկում են, թե արդյոք իրենք կմիանա՞ն ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից հիմնադրվելիք կուսակցությանը թե ոչ: Ընդ որում, նմանատիպ հայտարարություններ արվում են Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության անունից: Այս առթիվ ՍԴՀԿ Հայաստանի վարչությունը եւս մեկ անգամ հայտարարում է.
1. ՍԴՀԿ բոլոր օրինական փաստաթղթերը գտնվում են միայն եւ միայն ՍԴՀԿ Հայաստանի վարչության մոտ:
2. ՍԴՀԿ-ի անունից ներկայացող Լյուդմիլա Սարգսյանը եւ նրա մի քանի արբանյակները վաղուց հեռացված են կուսակցությունից: Այդ որոշումը հաստատված է նաեւ ՍԴՀԿ Հայաստանի վարչության համագումարով:
3. Լյուդմիլա Սարգսյանը սովորական խաբեբա է, ով ոչ մի կապ չունի Հնչակյան կուսակցության հետ
4. Նրա եւ նրա մի քանի արբանյակների ցանկացած հայտարարություն ոչ մի իրավական հիմք չի կարող ունենալ
5. Լյուդմիլա Սարգսյանը եւ նրա  արբանյակները կարող են հանգիստ լինել՝ ՍԴՀԿ-ն երբեք չի միանա այն կառույցին, որի մասին ի սկզբանե երազել են իրենք եւ իրենց քաղաքական տերերը
6. ՍԴՀԿ Հայաստանի վարչության որոշմամբ ՍԴՀԿ-ն սատարում է գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Հարգելի լրատվամիջոցներ, սույն անձանց ՍԴՀԿ անդամ ներկայացնելուց առաջ հորդորում ենք վերջիններիցս պահանջել իրավական ապացույցներ՝ Արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գրանցում կամ որեւիցե փաստաթուղթ”:




Լրահոս