Ես կարող եմ ապացուցել իմ խոսքերը, կաշառք բաժանվել է. Արամ Մանուկյանը` Մարալիկի ընտրությունների մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը  խորհրդարանում ԱԺ պատգամավորների հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց, որ Մարալիկում կայացած քաղաքապետի ընտրությունների ժամանակ ընտրողներին բաժանվել են ՀԷՑ-ի կողմից տրված էլ.էներգիայի վճարման անդորրագրեր:

Մարալիկի քաղաքապետ Արտակ Գևորգյանն այս առնչությամբ պատգամավորին կոչ էր արել ապացուցել իր խոսքերը և հրապարակել կտրոնները: Armlur.am-ը զրուցեց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի հետ:

Նա նշեց, որ խոստացել է և փաստերը կբերի: «Մենք ունեցել ենք հանձնաժողովի անդամներ բոլոր տեղերում և մեր կառույցը տեղեկություններ ունի: Իհարկե, կարող եմ ապացուցել: Ես քաղաքական հայտարարություն եմ արել», – նշեց նա:




Լրահոս