ՂՈՒԿԱՍՅԱՆՆ ԷԼԻ ՄԱՐԴ Է ԾԵԾԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու նախկին քաղաքապետ, գողական բարքերով հայտնի, աստվածավախ, եկեղեցաշեն Վարդան Ղուկասյանը հայտնվել է հերթական սկանդալային պատմության մեջ. նա իր շքախմբով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ծեծի է ենթարկել Անիի շրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանին: Վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց եւ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նշենք, որ Ս. Սարգսյանի որդին մեղադրվում է Ղուկասյանի դստեր փեսացուի՝ 27-ամյա Կարեն Եսայանի սպանության մեջ: Կատարվածից հետո պաշտպանական կողմի փաստաբան Լուսինե Սահակյանը դիմել է դատախազություն` քրեական գործ հարուցելու պահանջով: Ի դեպ, դատական նիստը երեկ անցել է բավական լարված մթնոլորտում. Վարդան Ղուկասյանը՝ որպես վկա, ցուցմունք տալու համար դատարան է ներկայացել 30-հոգանոց շքախմբով, որի անդամները նիստի ընթացքում պարբերաբար հայհոյանքներ ու սպառնալիքներ են հնչեցրել ե՛ւ ամբաստանյալի, ե՛ւ նրա պաշտպան Լուսինե Սահակյանի հասցեին: Նկատենք, որ սա ո՛չ առաջին, ո՛չ էլ, թերեւս, վերջին դեպքը կլինի, որ «գժի թուղթ» ունեցող Վ. Ղուկասյանն «ասպատակում» է Գյումրին՝ իրավապահների հենց քթի տակ:




Լրահոս