«Զինված խմբի» գործով ցուցմունքներում հակասություններ կան. առերեսում է եղել. «Իրավունք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարույթում քննվող հայտնի զինված խմբի գործով մեղադրյալներ, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի եւ Հայ կաթողիկե եկեղեցիների ծայրագույն վարդապետ Հայր Անտոն Թութունջյանի միջեւ օրերս առերեսում է տեղի ունեցել: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Շիրխանյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը՝ նկատելով, որ առերես հարցաքննությունը կատարվել է ցուցմունքներում առկա հակասությունների շուրջ:

«Հիմնականում կապված էր հանդիպումների վայրի, քանակի եւ անձանց շրջանակի հետ, թե ովքեր են ներկա եղել այդ հանդիպումներին, եւ ինչ հարցեր են քննարկվել: Ամեն դեպքում՝ Վահան Շիրխանյանը պնդել է իր ցուցմունքները, որ ինքը առնչություն չունի իրեն առաջադրված մեղադրանքի հետ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս