ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ապրիլի 21-22-ը Երևան այցի ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով որոշակի տարբերակներ կառաջարկի: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Սերգեյ Լավրովը երբեք ոչ մի տեղ դատարկ ձեռքով չի գնում»,-ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան՝ պատասխանելով ԶԼՄ-ների այն հաղորդագրոթյուններին, որ ՌԴ ԱԳՆ ղեկավարը Երևան կմեկնի կոնֆլիկտի լուծման պլանով:
«Խոսել այն մասին, թե դա պլան, ծրագիր, փաստաթուղթ է, կարծում եմ՝ ճիշտ չէ: Խոսքը որոշակի տարբերակների, տարբեր գաղափարների մասին է: Դրանում է կայանում միջնորդի դերը»,-ասել է Զախարովան: