Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին վիրավորելու և նվաստացնելու բոլոր փորձերը քրեորեն պատժելի կդառնան: Ադրբեջանի Միլի Մեջլիսում համապատասխան առաջարկ է արել երկրի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովը, գրում է «Կավկազսկի ուզել»-ը:
Քրեական պատասխանատվության կենթարկվեն համացանցային տիրույթում Ադրբեջանի նախագահին վարկաբեկողները:
Գործող օրենքի համաձայն՝ քրեորեն պատժվող է համարվում ԶԼՄ-ներում, հանրային ելույթներում երկրի նախագահի «պատվի և արժանապատվության վարկաբեկումը»: Ավելի վաղ Զաքիր Գարալովը առաջարկել էր խստացնել համացանցում կեղծ անուններով վարկաբեկողների պատիժը:
Նա առաջարկել էր տուգանք սահմանել 1000-1500 մանաթի չափով: