Գործընթացը տեղի է ունեցել այնպես, ինչպես պնդել է արցախյան կողմը. Դավիթ Բաբայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել ենք, որ միջազգային կազմակերպությունների միջնորդությամբ ադրբեջանցի զինվորների դիերը դուրս են բերվել չեզոք գոտուց:

ArmLur.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը տեղեկացրեց, որ բանակցությունները վարվում էին դեռևս փետրվարի 25-ից. «Սկզբում Ադրբեջանը խոչընդոտում էր, արհեստական խոչընդոտներ էր առաջ բերում այս գործընթացում, բայց ըստ երևույթին, այնտեղ հանրային ճնշումը բավականին մեծ է և ժողովրդի մոտ  խուճապ կա»:

Նրա հավելմամբ՝ խոսում են, որ դիակներ են թաքցնում և ստիպված, կառուցողական տրամաբանության ներքո, համաձայնվել են բոլոր պայմանավորվածություններին. «Գործընթացը տեղի է ունեցել այնպես, ինչպես պնդել է արցախյան կողմը: Այնպես, ինչպես, որ կարգն է»:

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը հերթական հարձակումն էր կատարել Արցախի Հանրապետության առաջապահ զորքերի վրա և կուրստներ կրելով հետ էր շպրտվել:

Լիդա Եղիազարյան




Լրահոս