Մանուել Նոյերը հունվարից շուտ խաղադաշտ չի վերադառնա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը հաջողությամբ վիրահատվել է և մոտ ժամանակներս կսկսի վերականգնողական փուլը:

Այս մասին հայտնում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը:

31-ամյա ֆուտբոլիստի վերականգնման համար նվազագույնը 4 ամիս անհրաժեշտ կլինի.

«Մանուել Նոյերը նորից վնասվածք է ստացել, և դա սարսափելի է: Վիրահատությունը հաջող է անցել, և այս պահին դա ամենակարևորն է: Մենք անհամբերությամբ ենք սպասում նրա վերադարձին: Նա հասանելի կլինի հունվարին»,- ասել է «Բավարիայի» տնօրենների խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն:

Հիշեցնենք` երեկ հայտնի է դարձել, որ Մանուել Նոյերը մարզման ընթացքում կոտրել է ձախ ոտքը:




Լրահոս