«Լրջագույն խնդիրներ ենք ունենալու». դատական օրենսգիրքը մասնագիտական շրջանակներում դժգոհությունների առիթ է դարձել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նոր ընդունված դատական օրենսգիրքը մասնագիտական շրջանակներում դժգոհությունների առիթ է դարձել: Ընդ որում, սահմանադրական այդ օրենքի դրույթներից բողոքում են ե՛ւ դատավորները, ե՛ւ փաստաբանները: Երեկ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը քննադատել է օրենսգիրքը` ասելով. «Եթե փաստաբանը դիմադրություն ցույց տվեց դատավորի ոչ օրինական գործողություններին, դատավորը կարող է տուգանել նրան»: Մինչդեռ սա անընդունելի է: Իրենց հերթին օրենսգրքի դեմ բողոքում են դատավորները:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանն անցումային դրույթների հետ կապված է մտահոգություններ հայտնել՝ ասելով. «Դեռ շատ անհայտ խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն… շատ հարցեր, որոնք այսօր բոլորին անհանգստացնում են ե՛ւ դատավորներին, ե՛ւ քննիչներին, ե՛ւ մյուս բոլոր իրավապահ մարմիններին:

Որակի առումով վստահ եմ` որեւէ բացասական ազդեցություն չի ունենա, բայց աշխատանքի կազմակերպման հարցով` ոնց այդ ամենը կազմակերպեն… մենք մի քանի ամիս լրջագույն խնդիրներ ենք ունենալու իրավապահ համակարգում»: Փաստորեն, իշխանությունները մատների արանքով են նայում անգամ նման կարեւոր, սահմանադրական օրինագծերին, եւ դեռ հարց է՝ գործածության մեջ ի՞նչ նոր խնդիրներ կարող են ծագել:»:

Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս