Վրաստանի սահմանը հատելիս պետք է ունենալ մեքենայի տիրոջ լիազորագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ այսուհետ ՀՀ քաղաքացիները, որոնք պատրաստվում են հատել Վրաստանի սահմանը մեքենայով, որի սեփականատերն իրենք չեն հանդիսանում կամ մեքենան գրանցված չէ իրենց անվան տակ, ապա պետք է ունենալ մեքենայի տիրոջ կողմից տրված լիազորագիրը՝ վրացերեն կամ անգլերեն լեզուներով։

Թարգմանությունը պետք է հաստատված լինի նոտարի կողմից։




Լրահոս