«Ժամանակ» թերթը գրում է. «Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը, ով նաեւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի փեսան է, «Ժամանակ»-ի հետ զրույցում չհստակեցրեց՝ հրաժարական տալու է, թե շարունակելու է աշխատել նոր քաղաքապետի հետ:
«Այս պահին ես շարունակում եմ պաշտոնավարել: Հետագա գործընթացների մասին առաջիկայում կտեղեկացվեք»,-ասաց նա՝ հրաժարվելով պատասխանել այլ հարցերի:
Նշենք, որ երեկ քաղաքապետի լիազորությունները ստանձնած Հայկ Մարությանը նշեց, որ վարչական շրջանների ղեկավարները փոփոխվելու են»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: