Արոնյանը կրկին աշխարհի 10 լավագույնների շարքում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի առաջատար Լևոն Արոնյանը կրկին ՖԻԴԵ-ի 10 լավագույն շախմատիստների շարքում է:

ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Արոնյանը կրկին լավագույն 10-յակում է, որտեղ զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը: Նախորդ ամիս Արոնյանը 14-րդն էր:

Դասակարգման աղյուսակի առաջատարն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է:

Հայաստանը ներկայացնող շախմատիստներից Գաբրիել Սարգսյանը 46-րդն է, Հրանտ Մելքումյանը` 87-րդը, իսկ Սերգեյ Մովսեսյանը` 98-րդը:




Լրահոս