«Ձեռքս չի գնա կտրեմ զինվորից, ուսուցչից, թոշակառուից»: Սերժ Սարգսյան henaran.am Սերժ Ազատին, ինչպես միշտ, իր «ռեպերտուարի» մեջ է. գեղեցիկ խոսում է, լավ-լավ մտքեր արտահայտում, խանդավառում լսողներին, հիացմունք առաջացնում մինչեւ հաջորդ հիասթափություն ապրելը: Ինչպես ավելի վաղ քննադատել էր կառավարության աշխատանքը, հետո էլ իր ձեռքով պարգեւատրել կառավարության ղեկավար կազմին, հիմա էլ խոսում է զինվորի, ուսուցչի, թոշակառուի շահերից, …